18:00 Լուրերը մեկ տողով. Ողբերգական դեպք Երևանի ավտոբուսում. պատժամիջոցների նոր ալիք և ռեկորդային ուղևորահոսք

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Երևանի հանրային տրանսպորտում ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, ինչից հետո արձանագրվել է վերջինիս մահը։•Պաշտոնյայի եղբորն ուղեկցող ոստիկանության…

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

•Երևանի հանրային տրանսպորտում ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, ինչից հետո արձանագրվել է վերջինիս մահը։

•Պաշտոնյայի եղբորն ուղեկցող ոստիկանության ծառայողն ազատվել է աշխատանքից, իսկ դեպքի հանգամանքները պարզվում են։

•Լատվիան արևելյան սահմանին հատուկ գործողություն է սկսել՝ անօրինական միգրացիան անօդաչու սարքերով կանխելու համար։

•Շվեյցարիան ընդլայնել է հակառուսական պատժամիջոցների ցանկը՝ դրանում ավելացնելով տասնյակ ընկերություններ և ֆիզիկական անձանց։

•Զապորոժիեի մարզում անօդաչու սարքը հարվածել է եկեղեցու տարածքին. զոհեր և տուժածներ չկան։

•Նիդերլանդների արդյունաբերական գոտում խոշոր հրդեհ է բռնկվել, որի մարմանը ներգրավվել է ավիատեխնիկա։

•Ստամբուլի օդանավակայանը գերազանցել է Լոնդոնի Հիթրոուին և դարձել Եվրոպայի ամենածանրաբեռնված օդանավակայանը։

Leave a Comment