«Իշխանությունը մի կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոսին դիմում է աշխարհիկ անունով, մյուս կողմից նրան դատում է որպես Կաթողիկոս». Արթուր Ղամբարյան

11 Օգոստոսի, 2026

Քաղաքական իշխանությունը և նրանց ենթակա պաշտոնատար անձինք ղեկավարվում են տարօրինակ տրամաբանությամբ. մի կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոսին դիմում են ազգանունով (աշխարհիկ անունով)՝ իբր չեն ճանաչում նրան որպես Վեհափառ, մյուս կողմից նրան դատում են որպես Կաթողիկոս՝ դատական ակտը չկատարելու մեջ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը։

«Համոզիչ չէ այն փաստարկը, թե սա ընդամենը քաղաքական խոսք կամ գնահատական է, քանի որ այդ գնահատականը տրվում է պետական մարմինների կողմից, որոնք միաժամանակ իրավաբանական հաստատություններ են և, հետևաբար, առաջին հերթին պարտավոր են առաջնորդվել տրամաբանության ու իրավունքի կանոններով»,- գրել է նա։

Leave a Comment