ՔՊ-ական պատգամավոր Ռուզաննա Երեմյանը ԱԺ-ում, անդրադառնալով ընտրությունների և իշխանության լեգիտիմության թեմային, հիշեց 1998 թվականի նախագահական ընտրությունները։«Ես այդքան էլ երիտասարդ չեմ։ 1998…
ՔՊ-ական պատգամավոր Ռուզաննա Երեմյանը ԱԺ-ում, անդրադառնալով ընտրությունների և իշխանության լեգիտիմության թեմային, հիշեց 1998 թվականի նախագահական ընտրությունները։
«Ես այդքան էլ երիտասարդ չեմ։ 1998 թվականին ԺԵԿ-ի տեղեկանքով ՀՀ նախագահ երբ ընտրվեց, ՀՀ քաղաքացի չէր»,- ասաց նա։
Եղդյանյանը նշեց, որ այդ ժամանակ ինքն ընտրական հանձնաժողովի նախագահ է եղել և հիշեց ընտրությունների ընթացքում տեղի ունեցած միջադեպերից մեկը։
«Ես ընտրական հանձնաժողովի նախագահ էի»,- ասաց պատգամավորը։
Նա հիշեցրեց Ռոբերտ Քոչարյանի նախագահ ընտրվելու հանգամանքը՝ իշխանությանը լեգիտիմության վերաբերյալ քննադատողներին հակադարձելով։
«Ռոբերտ Քոչարյանը խախտել է Սահմանադրությունը, ու հիմա դուք լեգիտիմությունից եք խոսում»,- հայտարարեց Երեմյանը :