Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Շուշան Փաշինյանը, Արդարադատության նախարարությունում աշխատակից չէ, սակայն նախարարությունում կարճաժամկետ պրակտիկա է անցնում և մասնակցում «Մեկ օր նախարարի հետ» ծրագրին։ Այս մասին հայտնել է Արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Մելքումյանը։
Շուշան Փաշինյանի ներկայությունը նախարարությունում հայտնի դարձավ այն բանից հետո, երբ օգոստոսի 6-ին նախարար Սրբուհի Գալյանը տեսանյութ էր հրապարակել անձնական տվյալների պաշտպանության ինքնավար մարմնի ստեղծմանն առնչվող օրենսդրական փաթեթի քննարկումից։ Տեսանյութի կադրերում երևում էր նաև Փաշինյանի դուստրը, ինչը համացանցում բազմաթիվ քննարկումների պատճառ էր դարձել։