ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սխալ է համարում ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյի հնարավոր հեռացումը։ «ՖԻՖԱ-ն սարսափելի սխալ կգործի, եթե ինչ-ինչ պատճառով անգամ քննարկի իր նախագահ Ջ. Ինֆանտինոյին փոխելու հնարավորությունը։ Նա հիանալի է, նա ղեկավարեց աշխարհի առաջնության անցկացումը, որը նախորդներից չորս անգամ ավելի հաջող էր։ Եթե Ինֆանտինոն հեռանա, աշխարհի առաջնությունների անցկացումն այլևս երբեք հաջող և շահութաբեր չի լինի»,- գրել է Թրամփը Truth Social-ում։
Ավելի վաղ ՖԻՖԱ-ն հայտարարել էր FIFA Forward Enterprise (FFE) ընկերություն ստեղծելու ծրագրերի մասին, որը կմիավորի ֆեդերացիայի առևտրային գործունեությունը, ինչպես նաև մրցաշարերի կազմակերպման աշխատանքները, և մասնավոր ներդրողներին հրավիրել էր ձեռք բերել դրա բաժնեմասերը։ Առաջարկը բացասական արձագանք էր առաջացրել ՈՒԵՖԱ-ի շրջանում, հաղորդվել էր աշխարհի առաջնությունը բոյկոտելու սպառնալիքների մասին։
Ավելի ուշ ՈՒԵՖԱ-ն հայտարարել էր ՖԻՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի բոյկոտի մասին։ Որոշմանը աջակցել էին կազմակերպության բոլոր 55 անդամները։
Ինֆանտինոն ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2016 թվականից։ Հաջորդ ընտրությունները կանցկացվեն 2027 թվականին։
