Երևանում, այսօր՝ օգոստոսի 11–ին, Տիգրան Մեծ պողոտայում, Գրիգոր լուսավորիչ եկեղեցու դիմաց, 67 համարի ավտոբուսում վատացել է 60-անց տղամարդու ինքնազգացողությունը։ Ավտոբուսը կանգնեցրել են…
Երևանում, այսօր՝ օգոստոսի 11–ին, Տիգրան Մեծ պողոտայում, Գրիգոր լուսավորիչ եկեղեցու դիմաց, 67 համարի ավտոբուսում վատացել է 60-անց տղամարդու ինքնազգացողությունը։ Ավտոբուսը կանգնեցրել են, շտապօգնություն են կանչել, սակայն մինչ շտապօգնությունը կժամաներ, տղամարդը մահացել է։ Այս մասին հայտնում է News.am-ը։
Մահվան պատճառը հայտնի չէ, այն պարզ կդառնա բժշկական փորձաքննությունից հետո։