ԱԺ-ում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը ներկայացնում էր ՔՊ-ական պատգամավորների և իշխանության ներկայացուցիչների անունները՝ նշելով, թե նրանցից ովքեր չեն ծառայել զինված…
ԱԺ-ում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը ներկայացնում էր ՔՊ-ական պատգամավորների և իշխանության ներկայացուցիչների անունները՝ նշելով, թե նրանցից ովքեր չեն ծառայել զինված ուժերում։
Նա թվարկեց, մասնավորապես`
Նիկոլ Փաշինյանի,
Էդուարդ Աղաջանյանի,
Հակոբ Սիմիդյանի,
Բաբկեն Թունյանի,
Արսեն Թորոսյանի,
Արարատ Միրզոյանի,
Արեն Մկրտչյանի,
Սարգիս Խանդանյանի,
Սերգեյ Բագրատյանի և Շիրակ Թորոսյանի անունները՝ նշելով, որ ցանկը ամբողջական չէ։
Ղահրամանյանի ներկայացրած տվյալներին արձագանքեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ որոշ դեպքերում շտկումներ կատարելով։
Մասնավորապես, Ռուբինյանը նշեց, որ Սերգեյ Բագրատյանը և Արսեն Թորոսյանը ծառայել են, և Ղահրամանյանին հորդորեց սխալ տեղեկություններ չտարածել։
«Սխալ տեղեկություններ մի տվեք»,- ասաց Ռուբինյանը։