Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողական միջոցառման արդյունքում կասեցվել է «Արտակ Քարամյան» ՍՊ ընկերությանը պատկանող «Ֆրուտտոնադ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը (Արագածոտնի մարզ, ք․ Աշտարակ):
Այս կազմակերպությունում առկա են եղել սննդամթերքի անվտանգության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներ. այսպես՝
– արտադրամասի պատերի մակերևույթների որոշ հատվածներ պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
– առաստաղները, տանիքների ներքին մակերևույթները կամ այլ կառուցվածքները ապահով չեն եղել, ինչը չի կանխարգելում կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, մասնիկների թափվելու հնարավորությունը, նպաստում է խոնավության խտացմանը,
– դռները հարթ չեն եղել, պատրաստված չեն եղել չներծծող նյութերից,
– սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը պատրաստված չեն եղել չներծծող, հիգիենայի պահանջները բավարարող նյութերից, չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում,
– չի եղել հանդերձարան անձնակազմի համար:
Տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին, սահմանվել է վերջնաժամկետ:
