Երեխային սառած վիճակում են գտել, բուժհիմնարկում չի ծնվել․ կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց բժիշկներից մեկը։ «Երեխայի մոտ ախտորոշվել է հիպոթերմիա, մարմնի ջերմաստիճանը իջել էր 30 աստիճան, ինչը կրիտիկական է նորածինների համար։ Հիմա ջերմաստիճանը նորմալ է, հատուկ ապարատով է շնչում։ Մեր տվյալներով պորտալարը կապել են նրանք, ովքեր գտել են երեխային, կտրված չի եղել։ Պորտալարի թարմությունից դատելով՝ երեխան ծնվել է օգոստոսի 10-ին»,-ասաց բժիշկը։ Հիշեցնենք, որ երեկ ժամը 20:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Հալաբյան 13 շենքի խաղահրապարակում՝ երկաթե թիթեղների տակ, նորածին երեխա կա։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Համայնքային ոստիկաններն ու քննիչները պարզում են երեխայի մոր ինքնությունը։ Մանրամասները՝ տեսանյութում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: