Շանը դանակահարած երիտասարդը ձերբակալվել է

Օգոստոսի 10-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած կինը հայտնել էր, որ ականատես է եղել, թե ինչպես է մի երիտասարդ դանակահարում շանը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

«Ահազանգով մեկնած Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները  պարզել են, որ օգոստոսի 10-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Շիրակի փողոցում գտնվող զբոսայգում երիտասարդը դանակով հարվածել է տարածքում գտնվող շներից մեկին։

Ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է նրա ինքնությունը․ Երևանի 29-ամյա բնակիչը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին»,- նշվում է հաղորդագրությունում։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment