
Իրանն ամբողջ աշխարհին ապացուցել է, որ ինքն անպարտելի է։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։
«Այլ երկրների ներկայացուցիչները զարմանք էին հայտնում իրանցիների տոկունության վերաբերյալ և ասում, որ ոչ ոք չէր մտածում, որ Իրանը կարող է այդպես դիմադրել։ Օտարերկրյա պաշտոնյաներն ինձ ասում էին, որ դուք հաղթանակ եք տարել և՛ պատերազմում, և՛ դիվանագիտության մեջ։ Իմ կարծիքով՝ մենք հաղթանակ ենք տարել նաև բարոյականության, պատվի և արժանապատվության հարցերում։
Վերջին պատերազմում մեր զինված ուժերը հերոսություն ցուցաբերեցին և հաղթեցին աշխարհի ամենամեծ բանակին։ Սա կարգախոս չէ, այլ ամբողջ աշխարհի կողմից ճանաչված փաստ։ Այս պատերազմում Իրանի Իսլամական Հանրապետությունն ամբողջ աշխարհին ապացուցեց, որ ուժեղ և անպարտելի տերություն է»,- նշել է Արաղչին։