Ռոզա Բաբայանը նշանակվել է սոցապ նախարարի տեղակալ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար է նշանակվել Ռոզա Բաբայանը։

Նշենք, որ Ռոզա Բաբայանը եղել է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի միացյալ ծրագրի Հարավկովկասյան գրասենյակի ղեկավար։

Բաբայանն ունի մագիստրոսի կոչումներ Հայաստանի գյուղատնտեսության ակադեմիայի Սանիտարական փորձաքննության և անասնաբուժական ֆակուլտետից և Մոսկվայի իրավաբանական ինստիտուտից։

Ռոզա Բաբայանն աշխատել է ԱՀԿ-ում, ՅՈՒՆԻՍԵՖ-ում, ՄԱԲՀ-ում, ԵԽ-ում, ԱԶԲ-ում:

Սոնա Գրիգորյան

Leave a Comment