
Դամասկոսի դատարանը Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադին մեղավոր է ճանաչել մարդկության դեմ հանցագործությունների և ռազմական հանցագործությունների համար, հաղորդում է Associated Press-ը: Ըստ դատարանի որոշման՝ Ասադը հեռակա կարգով դատապարտվել է մահապատժի։
Դիտավորյալ սպանության և խոշտանգումների մեջ մեղավոր է ճանաչվել նաև նրա զարմիկը՝ Աթեֆ Նաջիբը, ով Ասադի օրոք ղեկավարել է Դերաա նահանգի քաղաքական անվտանգության ստորաբաժանումը։ Դատարանը մահապատժի դատավճիռ է կայացրել նաև նրա նկատմամբ։
2024 թվականի նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր ուժերը լայնածավալ հարձակում սկսեցին սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 8-ին նրանք մտան Դամասկոս, Ասադը լքեց Սիրիայի նախագահի պաշտոնը և հեռացավ երկրից։