Վայլդբերիզը հրապարակել է հայաստանցի գնորդների պահանջարկված ապրանքների տասնյակը

Գեղեցկության եւ խնամքի պարագաներ, հագուստ, էլեկտրոնիկայի աքսեսուարներ, սննդամթերք, կենցաղային քիմիա, առողջության համար նախատեսված ապրանքներ, սպասք ու պարագաները, աքսեսուարներ, կոշիկ, ներքնազգեստ. ահա այն տասը ապրանքատեսակները, որոնք հայաստանցի գնորդները պատվիրում են «Վայլդբերիզում»։

Էլկտրոնային առեւտրի հարթակը «Լավագույն տասնյակը» կազմել է  2026 թվականի առաջին ամիսների արդյունքներով։

Միաժամանակ՝ աճել են նաեւ էլեկտրոնային առեւտրի ծավալները։ Օրինակ՝ Հայաստանում սննդամթերքի վաճառքն աճել է 190%-ով՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, մանկական սննդինը՝ 127%-ով, պատվերով պատրաստվող կահույքինը՝ 154%-ով, իսկ այգու կահույքինը՝ 133%-ով։ Զգալի աճ է գրանցվել նաեւ կենցաղային քիմիայի, տան համար նախատեսված ապրանքների, այգեգործական տեխնիկայի եւ տեքստիլի կատեգորիաներում։

Հարթակը նշում է, որ բարձր աճ է արձանագրվել նաեւ առանձին ապրանքային ուղղություններում՝ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման համար նախատեսված ապրանքներ, էլեկտրամատակարարման սարքավորումներ, սննդամթերք, կենդանիների համար նախատեսված ապրանքներ եւ տան համար նախատեսված մասնագիտացված ապրանքներ։ Միեւնույն ժամանակ, ձեռնարկատիրոջ համար կարեւոր է ոչ միայն վաճառքների ընթացիկ ծավալը, այլեւ առանձին ապրանքների նկատմամբ պահանջարկը փորձարկելու հնարավորությունը՝ առանց գործառնական ենթակառուցվածքի էական ընդլայնման։

Leave a Comment