Օգոստոսի 10-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանն ԱՄՆ Առևտրի պալատի՝ միջազգային գործընկերների հետ հարաբերությունների և Մերձավոր Արևելքի, Թուրքիայի ու Կենտրոնական Ասիայի հարցերով ավագ փոխնախագահ Քուշ Չոքսիի հետ հանդիպմանը քննարկել է Հայաստան-ԱՄՆ տնտեսական համագործակցության հետագա խորացման հեռանկարները։
Նրանք անդրադարձել են գյուղատնտեսության, էներգետիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում հարաբերությունների ինստիտուցիոնալացման հեռանկարները։
Զրուցակիցները կարևորել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններում վերջին տարիներին գրանցված հաջողությունները։ Նրանք նաև ընդգծել են բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները գործնականում կյանքի կոչելու կարևորությունը։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ իշխանությունները կրկնապատկել են TRIPP+ ձեռնարկատիրական հիմնադրամի ֆինանսական միջոցները՝ դրանք 201 միլիոն դոլարից հասցնելով 402 միլիոն դոլարի։ Նշվում է, որ ծրագրի իրականացման համար հատկացված միջոցների հիմնական օգտագործման վայրը Հայաստանի Հանրապետությունն է: