
Պարսից ծոցի երկրները Հորմուզի նեղուցի բացման շուրջ քննարկվող համաձայնագիրը, ռազմական գործողությունների վերսկսումից ավելի նախընտրելի են համարում, գրում է The Wall Street Journal-ը։
Պարբերականի տվյալներով՝ Պարսից ծոցի երկրները դժգոհ են համաձայնագրից, որը նախատեսում է բացել նեղուցը և պաշտոնականացնել Իրանի վերահսկողությունը նեղուցով անցնող նավերի նկատմամբ։
«Սակայն Ծոցի երկրների ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենք համաձայնագիրը համարում են ավելի նախընտրելի, քան ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր ռազմական գործողությունները, ինչը վտանգի տակ կդներ արաբական պետությունների էներգետիկ ենթակառուցվածքները»,- ասվում է հրապարակման մեջ։