Հայաստանում մինչև 2026 թվականի դեկտեմբերը պետք է անցկացվի համազգային հանրաքվե՝ Եվրոպական միությանը միանալու կամ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կազմում մնալու հարցով։ Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։
«Ակնհայտ է, որ եթե մինչև այդ պահը հանրաքվե անցկացնելու կոչը չլսվի, ապա առաջնորդները դա հաշվի կառնեն հետագա համատեղ քայլերը որոշելիս», — նշել է դիվանագետը։