Թուրքական YÖN հետազոտական ընկերության հարցման արդյունքների համաձայն՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպասվելիք նախագահական ընտրություններում պարտվում է ընդդիմադիր թեկնածուներին, հայտնել է Ermenihaber-ը` հղում անելով թուրքական ընդդիմադիր լրատվամիջոցներին։
Հարցումն անցկացվել է Թուրքիայի 51 նահանգի 3000 քաղաքացու շրջանում։ Ըստ հարցման՝ մասնակիցների 51,3%-ը նախապատվությունը տվել է Ստամբուլի նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։
Մեկ այլ ընդդիմադիրի՝ Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշի հետ մրցակցության սցենարում Էրդողանի օգտին է արտահայտվել մասնակիցների 46,6%-ը։
Ըստ ընդդիմադիր աղբյուրների՝ արդյունքները վկայում են ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ընտրողների վստահության աճի մասին։
Թուրքիայում հաջորդ նախագահական և խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2028 թվականին։
