ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն անդրադարձել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մեսրոպ Մանուկյանին, որը իր ելույթում բողոքել է ՔՊ-ի սահմանած էթիկայի կանոնների խախտումից։
«Պարոն Մանուկյան, ուզում եմ մի բան պարզ լինի Ձեզ համար, և հիշեք, որ դուք գեներալ Մանվելի օգնականն եք եղել։ Բացատրեմ՝ ինչու։ Դա ասում եմ ոչ թե ինչ-որ պիտակ կամ քննադատություն, այլ Ձեզ համար ընդունելի էթիկայի նշաձող։ Ձեզ համար ընդունելի նշաձողը այն խոսելաձևն է, որով գեներալ Մանվելը խոսում է մարդկանց հետ»,- նշել է Արման Եղոյանը։
Նրա խոսքով՝ Մեսրոպ Մանուկյանի համար այդ խոսելաձևը խնդիր չի եղել. «Նորից եմ ասում, դուք ուրիշ բաներից կարող եք բողոքել, բայց ոչ էթիկայի նշաձողից։ Չեք կարող գալ այստեղ ու ասել՝ հըլը մանդատները հանձնեք, հելնենք խոսանք և այլն։ Սա ի՞նչ խոսելաձև է»,- հավելել է Եղոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
