
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանին։
Հիշեցնենք, որ բարձրաստիճան հոգևորականների գործով օգոստոսի 7-ին կայացած դատական առաջին նիստի ընթացքում դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ է հայտնել։ Կաթողիկոսն ու 6 եպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտը չկատարելու մեջ։