Քննչական կոմիտեում իրականացվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել Կոտայքի մարզի Քասախ համայնքի նախկին ղեկավար Արա Մկրտչյանի (ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի…
Քննչական կոմիտեում իրականացվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել Կոտայքի մարզի Քասախ համայնքի նախկին ղեկավար Արա Մկրտչյանի (ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հոր) և համայնքապետարանի նախկին աշխատակիցների ապօրինությունների վերաբերյալ։
Դատարանի որոշմամբ՝ Արա Մկրտչյանը 1 ամսով կալանավորվել է։
Ըստ ՔԿ-ի՝ Ա. Մ.-ն, 1996-2021 թվականներին զբաղեցնելով Քասախ համայնքի ղեկավարի պաշտոնը, իր եղբորորդու՝ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ն. Մ.-ի, աշխատակիցների և աճուրդային հանձնաժողովի անդամների հետ նախնական համաձայնությամբ, 2016-2019 թվականներին ձևակերպել է փաստացի չկայացած աճուրդներ։
Պաշտոնեական կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով համայնքային սեփականություն հանդիսացող շուրջ 228 մլն ՀՀ դրամ ընդհանուր շուկայական արժեքով 28 միավոր հողամաս օտարվել են իբր այդ աճուրդներում հաղթող ճանաչված անձանց։ Հետևանքով Քասախ համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս, իսկ հողերը ապօրինաբար դուրս են եկել համայնքային ֆոնդից։
Ա. Մ.-ի և համայնքապետարանի նախկին 5 աշխատակցի նկատմամբ 28 դրվագով հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու (ՀՀ նախկին Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասեր) և պաշտոնեական կեղծիքի (314-րդ հոդվածի 1-ին մաս) հատկանիշներով։
Գործով անցնող 6 անձինք ձերբակալվել էին, ինչից հետո դատարանը բավարարել է Արա Մկրտչյանին կալանավորելու միջնորդությունը։