Թուրքիայի խորհրդարանն ընդունել է Քրդստանի աշխատավորական կուսակցության զինաթափման և վերաինտեգրման իրավական շրջանակները սահմանող օրինագիծը։Ռոյթերսի փոխանցմամբ՝ գրեթե տասը ժամ տևած քննարկումներից հետո…
Թուրքիայի խորհրդարանն ընդունել է Քրդստանի աշխատավորական կուսակցության զինաթափման և վերաինտեգրման իրավական շրջանակները սահմանող օրինագիծը։
Ռոյթերսի փոխանցմամբ՝ գրեթե տասը ժամ տևած քննարկումներից հետո օրինագծին կողմ է քվեարկել չորս հարյուր վաթսունութ պատգամավոր, դեմ՝ ութսունութ, վեցը ձեռնպահ է մնացել։
Օրինագծին աջակցել են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխող դաշինքը, քրդամետ ժողովրդավարական կուսակցությունը և մի շարք ընդդիմադիր ուժեր։
Թուրքիայի կառավարությունը հայտարարել է, որ նախաձեռնության նպատակը զինաթափման գործընթացին նպաստելն է, և այն համընդհանուր համաներում չի նախատեսում։