Վեհափառ Հայրապետի և 6 եպիսկոպոսների գործը կքննի դատավոր Սերժ Ռուշանյանը

11 Օգոստոսի, 2026

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանին։

Հիշեցնենք, որ Օգոստոսի 7-ին՝ ժամը 16։00-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (Վաղարշապատ, Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 15, թիվ 1 դատական նիստերի դահլիճ) տեղի է ունեցել  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների քրեական գործի նախնական դատալսումների առաջին նիստը։ Սակայն դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ էր ներկայացրել, ինչի պատճառով նիստը հետաձգվել է։

Leave a Comment