Հայաստանի Պրեմիեր լիգա․ «Ալաշկերտը» հաղթել է ԲԿՄԱ-ին – armeniatoday.am

Հայաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի շրջանակում «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը 3-0 հաշվով հաղթել է ԲԿՄԱ-ին, տեղեկանում ենք «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբից։

Գոլի հեղինակներ են դարձել Օլավալե Ֆարայոլան, Կարեն Նալբանդյանը և Հակոբ Հակոբյանը։

Երկրորդ տուրից հետո «Ալաշկերտը» 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Leave a Comment