Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.• Հայաստանում սրտանոթային հիվանդություններից ու քաղցկեղից վաղաժամ մահվան դեպքերը կանխելու նպատակով խստացվում է ծխախոտի օգտագործումը սահմանափակող…
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
• Հայաստանում սրտանոթային հիվանդություններից ու քաղցկեղից վաղաժամ մահվան դեպքերը կանխելու նպատակով խստացվում է ծխախոտի օգտագործումը սահմանափակող օրենսդրությունը։
• 2027 թվականի հունվարի 1-ից Հայաստանում օրենքով կարգելվի մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի, տոպրակների և սպասքի վաճառքն ու առկայությունը։
• ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանի իշխանությունների հակասական հայտարարություններին Եվրամիությանն անդամակցելու և ԵԱՏՄ-ում մնալու հնարավոր հանրաքվեի վերաբերյալ։
• Կոլումբիայում տեղի ունեցած 7,4 մագնիտուդով հզոր երկրաշարժի հետևանքով կան հարյուրավոր զոհեր, վիրավորներ և լայնածավալ ավերածություններ։
• Իրանի հոգևոր առաջնորդը նոր նշանակումներ է կատարել երկրի ռազմական կառույցներում՝ հանձնարարելով ամրապնդել պաշտպանունակությունը։