Կարող է քննարկվել Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը. Գալուզին

Կարող է քննարկվել Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը. Գալուզին

ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակում, որը նախատեսված է անցկացնել նոյեմբերի 11-ին, հնարավոր է քննարկվի կազմակերպությունում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

Ռուսաստանցի բարձրաստիճան դիվանագետի խոսքով՝ Երևանի կողմից ՀԱՊԿ-ի աշխատանքներին մասնակցելուց հրաժարվելը և տարեկան բյուջեի վերաբերյալ որոշումները չստորագրելը պարզապես նշանակում է սեփական իրավունքի չիրականացում:

Միևնույն ժամանակ, Գալուզինն ընդգծել է, որ այս հանգամանքը որևէ կերպ չի դադարեցնում Հայաստանի պարտավորությունը՝ ժամանակին կատարելու իր ազգային ներդրման վճարումները կազմակերպության բյուջե։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment