ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք նիստում։ Այս մասին «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարա�…
ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք նիստում։ Այս մասին «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Դիվանագետի խոսքով՝ անդամ երկրներից մեկի նկատմամբ սահմանափակող միջոցներ կիրառելու իրավասությունը պատկանում է բացառապես Հավաքական անվտանգության խորհրդին, որտեղ ընդգրկված են պետությունների ղեկավարները։ Նման որոշումների իրավական հիմքերը, ըստ նրա, ամրագրված են ՀԱՊԿ կանոնադրության 20-րդ և 25-րդ հոդվածներում։
Գալուզինը նաև շեշտել է, որ ՀԱՊԿ կանոնադրությունը միջազգային պայմանագիր է, որի դրույթները, այդ թվում՝ ֆինանսական պարտավորությունները, ենթակա են պարտադիր կատարման։
«Երևանի հրաժարումը կազմակերպության աշխատանքներին մասնակցելուց, և դրա բյուջեի վերաբերյալ ամենամյա որոշումները չստորագրելը նշանակում է միայն իրեն պատկանող իրավունքի չօգտագործում, սակայն դա չի դադարեցնում Հայաստանի՝ ազգային ներդրումը ժամանակին փոխանցելու պարտավորությունները», — հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։
Նա հավելել է, որ նման դեպքերի համար միջազգային կազմակերպությունների հիմնարար փաստաթղթերում նախատեսված են համապատասխան ընթացակարգեր, և «ՀԱՊԿ-ը բացառություն չէ»։
Այսինքն` Երևանը չի կարարել իր պարտավորությունները` չի կատարել դրամական փոխանցումները, ու Մոսկվան որոշել է Երևանին ձայնից զրկել ու այդ իրավունքը դնել քննարկաման: