Մոսկվայում շարունակում են պնդել, որ ԵՄ անդամակցության հարցով Հայաստանում հանրաքվե անցկացվի, չնայած Երևանը պաշտոնապես բազմիցս հայտարարել է, որ անդամակցության մասին խոսք չկա ոչ Հայաստանում, ոչ ԵՄ-ում: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Նախընտրական քարոզարշավի ընթացքում Փաշինյանը երբեմն անում էր տրամագծորեն հակառակ հայտարարություններ: Ավելին, նա հաճախ բացահայտորեն խոստովանում էր, որ Հայաստանը երբեք չի հրավիրվել ԵՄ, և որ այն կարող է երբեք էլ չմիանալ: Իրոք, շատ բան արդեն ասվել է, բայց դա չի պարզաբանում իրավիճակը:
Ահա թե ինչու Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի առաջնորդները հայտարարել են, որ անհրաժեշտ է պարզել, թե իրականում ինչ է մտածում Հայաստանի ժողովուրդը այս հարցի վերաբերյալ: Եվ ոչ թե վերացական՝ տեսական առումով, այլ կոնկրետ՝ գործնական առումով. պատրաստ եք արդյոք հրաժարվել ԵԱՏՄ – ին անդամակցությունից՝ ապագայում ԵՄ – ին անդամակցելու հեռանկարի համար, որն այնքան էլ ակնհայտ չէ»,- ասել է Գալուզինը։
