Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառված կալանքը և դրա ուղեկցող սահմանափակումները ոչ միայն անհամաչափ են, այլև ակնհայտորեն կրում են քաղաքական ու պատժիչ բնույթ

«Ուղիղ մեկ ամիս առաջ Արեգնազ Մանուկյանը կալանավորվեց, և անհասկանալի է, թե ինչի համար։

Ուղիղ մեկ ամիս առաջ դատարանը զրկեց նրա 13-ամյա աղջկան իր մայրիկին տեսնելու հնարավորությունից՝ հաշվի չառնելով այդ որոշման հետևանքով երեխայի վրա անդրադարձող բացասական ազդեցությունները։

Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառված կալանքը և դրա ուղեկցող սահմանափակումները ոչ միայն անհամաչափ են, այլև ակնհայտորեն կրում են քաղաքական ու պատժիչ բնույթ։ Դատարանի որոշումը, որով մորն արգելվում է տեսակցել կամ նույնիսկ հեռախոսով խոսել իր 13-ամյա դստեր հետ, դուրս է իրավական և բարոյական բոլոր նորմերից։

Այս ամենը վկայում է այն մասին, որ դատական համակարգը գործում է ոչ թե օրենքի, այլ քաղաքական պատվերների շրջանակում՝ չխորշելով նույնիսկ երեխայի կյանքն ու առողջությունը վտանգելուց։

Leave a Comment