ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերին. ՌԴ ԱԳՆ

ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի գագաթնաժողովում, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Գալուզինն ընդգծել է, որ անդամ պետություններից մեկի նկատմամբ սահմանափակող միջոցներ կիրառելու որոշումները լիովին պատկանում են ՀԱՊԿ պետությունների ղեկավարների խորհրդին՝ կազմակերպության կանոնադրության համապատասխան հոդվածների համաձայն։

Ռուսաստանցի բարձրաստիճան դիվանագետի խոսքով՝ Երևանի հրաժարումը ՀԱՊԿ աշխատանքներին մասնակցելուց և բյուջեի մասին որոշումները ստորագրելուց չի չեղարկում Հայաստանի պարտավորությունը՝ ժամանակին կատարելու ազգային ֆինանսական մուծումները։

Նա նաև հավելել է, որ ցանկացած միջազգային կազմակերպությունում, այդ թվում՝ ՀԱՊԿ-ում, նման իրավիճակների համար նախատեսված են հիմնարար փաստաթղթերով սահմանված համապատասխան ընթացակարգեր։

Leave a Comment