Մտածելով, որ պապը ամեն անգամ փլավ է ուտելու, բայց մի օր այդ փլավը կանգնեց պապի բգին. Խաչատրյան





«Ադրբեջանական և թուրքական կողմը ԹՐԻՓՓ-ի փոխարեն պետք է հանձնառություն ստանձնեին, ապաշրջափակել ՀՀ-ն»,-ԱԺ միջանցքում հայատրարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ օրինաչափ կլիներ, որ գործի ԹՐԻՓՓ-ը, այնուհետև կգործի Իջևն-Ղազախ և Ախուրիկից-Կարս երկաթուղին։

«Հայաստանը գրավոր պարտավորվածություն է ստանձնել, Ադրբեջանի կողմից որևէ գրավոր պարտավորվածություն չկա; ինչու են հայտարարում թե փոխադարձ առավելություններ են լինելու, այլ ոչ թե ճանապարհ՝ ճանապարհի դիմաց»,-ասաց Խաչատրյանը։

Ընդդիմադիր պատգամավորը հայտնեց, որ Հայաստանը Ադրբեջանին տալիս է անխոչընդոտ անցում, իսկ Ադրբեջանը՝ իր տարածքով սահմանափակ ներմուծում։

 նա նկատեց, որ հայաստանից ադրբեջանով որ մի ապրանք դուրս չի եկել;

«Քանի խնդիրը չի լուծվել իսկ խնդիրը քաղաքակն հարթության մեջ է»,-ասաց Խաչատրյանը նծելով որ Հայաստանը դրել է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև։

 Նա հայտարարեց, որ իշխանությունները պետք  է դիվեսիֆիկացնեին տնտեսությունը, բայց փաստացի բան չեն արել, ընդամենը իշխանություններին մոտ կանգնած գործարարը ռուսաստանից ոսկին բերել է և արտահենլ.«Թվերի վրա տնտեսության աճը կար, գալիս էին, ասում էին, թե՝ տեսեք մենք ինչ լավ ենք աշխատել՝ մտածելով, որ պապը ամեն օր փլավ է ուտելու, բայց մի օր այդ փլավը կանգնեց պապի բկին»։
Աղբյուրը` Panorama.am



Leave a Comment