Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.• Երևանի խաղահրապարակներից մեկում հայտնաբերված նորածին աղջկան բժիշկները փրկել են, իսկ իրավապահները միջոցներ են ձեռնարկում մոր ինքնությունը պարզելու…
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
• Երևանի խաղահրապարակներից մեկում հայտնաբերված նորածին աղջկան բժիշկները փրկել են, իսկ իրավապահները միջոցներ են ձեռնարկում մոր ինքնությունը պարզելու ուղղությամբ։
• Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության համատեղ հռչակագրի ստորագրումից մեկ տարի անց տարածաշրջանում ակտիվորեն առաջ է մղվում «ԹՐԻՓՓ» տարանցիկ ուղու ծրագիրը։
• ՀԱՊԿ-ը նոյեմբերին կայանալիք գագաթնաժողովում կարող է քննարկել Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը՝ երկու տարի անդամավճարները չվճարելու պատճառով։
• Ռուսաստանի Վորոնեժի մարզում տեղի ունեցած պայթյուններից հետո խոշոր հրդեհ է բռնկվել Wildberries մարկետփլեյսի նորաբաց լոգիստիկ համալիրում։
• Ուկրաինական ուժերը ռեկորդային՝ ավելի քան 2500 կմ հեռավորության վրա հարված են հասցրել Սիբիրում գտնվող ռուսական նավթավերամշակման գործարանին։
• Իրանի ԱԳՆ-ն Միացյալ Նահանգներին մեղադրել է դիվանագիտության փոխարեն պատժամիջոցներ կիրառելու մոլուցքային կախվածություն ունենալու մեջ։
• Թուրքիայում խանութի պահեստում մաքրող միջոցի քիմիական ռեակցիայից առաջացած պայթյունի հետևանքով 5 մարդ հոսպիտալացվել է։