
ԱՄՆ-ն դիմում է տնտեսական պատժամիջոցների, երբ չի կարողանում դիվանագիտություն վարել, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը պարծենալով հայտարարել է տնտեսական պատժամիջոցների միջոցով Իրանին «խեղդելու» մասին։ Այս պնդումը վառ վկայությունն է պատժամիջոցներից Ամերիկայի մոլուցքային կախվածության։ Ամեն անգամ, երբ Վաշինգթոնը չի կարողանում դիվանագիտություն վարել, վերադառնում է պատժամիջոցներին, իսկ ամեն անգամ, երբ այդ պատժամիջոցները արդյունք չեն տալիս, պարզապես խստացնում է դրանք։ Սա այլևս «քաղաքականություն» չէ, այլ «սովորություն», և որ ավելի վտանգավոր է՝ կախվածություն»,- գրել է Բաղային՝ X սոցիալական ցանցի իր էջում։
Նա հավելել է, որ Իրանը տասնամյակներ շարունակ ցույց է տվել, որ նման միջոցներով իրեն հնարավոր չէ «խեղդել»: