
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Եթե Ազգային ժողովը 105-ի փոխարեն ունենա, օրինակ, 60 պատգամավոր, 12 մշտական հանձնաժողովի փոխարեն՝ 6 հանձնաժողով, ի՞նչ կփոխվի։ Կնվազի ամսական շուրջ 1 միլիոն դրամ աշխատավարձ, տարբեր առիթներով մեծ պարգևավճարներ ստացող, պետբյուջեի հաշվին հեռավոր երկրներ՝ պետական շահի տեսանկյունից անօգուտ գործողումներ մեկնող պատգամավորների թիվը։ Ազգային ժողովում ՀՀ-ի համար կարևոր ոչ մի հարց չի լուծվում, պարզապես խորհրդարանը «ժողովրդավարության բաստիոնի» ֆասադն է, որը հարկատուներիս մուծած հարկերից գոյացած պետբյուջեի վրա թանկ է նստում»։
Աղբյուրը` Ոսկան Սարգսյան