Վայոց ձորի Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին տեղի է ունեցել սողանք․ ավտոճանապարհը փակվել է, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ահազանգն ստացվել է ժամը 15։43-ին, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը։
Պարզվել է, որ հորդառատ անձրևի հետևանքով Շատին-Հերմոն ավտոճանապարհի 12-րդ կմ-ին առաջացել է սելավ, ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով (մոտ 50 խմ), ինչի հետևանքով ճանապարհահատվածը դարձել է միակողմանի երթևեկելի և դժվարանցանելի։
Հատուկ տեխնիկայի միջոցով ավտոճանապարհը մաքրվել է և երկկողմանի երթևեկելի է։
