Երևանի Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածինը տեղափոխվել է բժշկական կենտրոն, հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Ըստ ՆԳՆ-ի՝ օգոստոսի 10-ին՝ ժամը 20։43-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ շորի մեջ փաթաթված նորածին երեխա կա։
Ոստիկանները նորածնին արագ տեղափոխել են բժշկական կենտրոն, նրա վիճակը գնահատվում է բավարար։
ՆԳՆ-ից հավելել են, որ ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումները բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
