3-ամյա աղջիկը 9-րդ հարկից ընկել է ու ողջ մնացել՝ Մոսկվայի մերձակայքում • Tribune.am

Սերգիև Պոսադում երեք տարեկան աղջիկ է ընկել բնակարանի իններորդ հարկի պատուհանից։ Իրավապահ մարմինները ներկայումս հետաքննում են միջադեպի հանգամանքները, իսկ բժիշկները պայքարում են փոքրիկ աղջկա կյանքի համար։ Երեխան ողջ է մնացել, բայց գտնվում է ծանր վիճակում։

Այն բնակարանը, որի պատուհանից երեխան ընկել էր, ընտանիքը տեղափոխվել էր մոտ մեկ ամիս առաջ։ Մայրը երկու երեխաների՝ 3 տարեկան և 9 ամսական երեխայի հետ փորձել է կարգավորել կյանքը, բայց իրավիճակը դժվար է եղել։

Ընտանիքի գլխավորի՝ մասնագիտությամբ երաժիշտ, նախնական կալանքի տակ հայտնվելուց հետո կինը դիմել է հակադեպրեսանտների։ Տղամարդը ձերբակալվել է խուլիգանության համար չորս ամիս առաջ, և կինը չի կարողացել հաղթահարել դա։

Բժիշկները դեղորայք են նշանակել՝ մոր նյարդային խանգարումները կանխելու համար։ Սակայն դեղորայքը նաև քնկոտություն է առաջացրել։

Ողբերգությունից կարճ ժամանակ առաջ կինը քնել է, իսկ դուստրը դուրս է եկել պատշգամբ եւ բաց փեղկին դրել փոքրիկ եղբորը կերակրելու համար նախատեսված աթոռը։ Երեխան կորցրել է հավասարակշռությունը և ընկել ներքև:

Աղջիկը վայրէջք է կատարել պոլիկարբոնատե պատշգամբի ծածկի վրա, որը մեղմացրել է նրա հետագա վայրէջքը թփերի մեջ։ Հարևանները հետագայում ոստիկանությանը պատմել են, որ երբ փոքրիկ աղջիկը հոսպիտալացվել է, նրա մայրը դողացող վիճակում է եղել, քայլել է՝ լաց լինելով, ապա ժպտալով։

Կինը ձերբակալվել է, և քննիչները հետաքննում են միջադեպի հանգամանքները։ Կրտսեր երեխային տարել են ընտանիքի հարազատները։

Leave a Comment