Ֆիլիպինների հյուսիսային շրջաններում արդեն ինն օր տեղացող առատ տեղումների պատճառած ջրհեղեղների, սողանքների և պատահարների հետևանքով զոհվել է առնվազն 13 մարդ։Արևադարձային փոթորիկների պատճառով սաստկացած…
Ֆիլիպինների հյուսիսային շրջաններում արդեն ինն օր տեղացող առատ տեղումների պատճառած ջրհեղեղների, սողանքների և պատահարների հետևանքով զոհվել է առնվազն 13 մարդ։
Արևադարձային փոթորիկների պատճառով սաստկացած տեղումները հանգեցրել են Լուսոն կղզում կրթական օջախների ու պետական հիմնարկների աշխատանքի դադարեցմանը, ինչպես նաև մայրաքաղաք Մանիլայի փողոցների հեղեղումներին։
Բագիո առողջարանային քաղաքում չորս քաղաքացի է զոհվել այն բանից հետո, երբ անձրևաջրերից թացացած լանջը փլուզվել է մի քանի բնակելի տների վրա։ Փրկարարական ծառայողները մաքրել են փլատակները՝ որոնելով ևս վեց քաղաքացու, որոնք պատահարից մեկ օր անց դեռևս համարվում էին անհետ կորած։