Շարունակելով «բերսպրեդելը»՝ իշխանությունները չեն դադարում քաղաքական հաշվերհարդար տեսնել ընդդիմության հետ. Աննա Մկրտչյանի հորն են ձերբակալել շինծու մեղադրանքով. իբր առանձնապես խոշոր չափերով վնաս է պատճառվել Քասախ համայնքին, խաթարվել է համայնքային սեփականության օրինական կառավարման և հողերի օտարման օրինական գործընթացը, Քասախ համայնքին պատկանող հիշյալ հողամասերն ապօրինի կերպով դուրս են եկել համայնքային ֆոնդից և համայնքը զրկվել է սեփականության իրավունքով իրեն պատկանող հողերը ՀՀ օրենսդրության պահպանմամբ՝ օրինական եղանակով օտարելու իրական հնարավորությունից։
Կա՞ կարիք՝ բացատրելու, թե ինչու է սա տեղի ունեցել, կա՞ կարիք ապացուցելու, որ տեղի ունեցածը քաղաքական հաշվերահարդար է՝ պայմանավորված Նիկոլի վախերով ու նույն Աննա Մկրտչյանի ընդդիմադիր գործունեությամբ. շատ ակտիվ, ակնառու ընդդիմադիր գործիչներից մեկն է, ուստի որոշել են ճնշում բանեցնել, վրեժ լուծել՝ մեսիջ հղելով նաև մյուսներին: Սա, ըստ էության, իշխանության համար վաղուց արդեն փորձված ձեռագիր է․ երբ ընդդիմադիր գործչին քաղաքական դաշտում լռեցնել չի հաջողվում, թիրախավորվում են նրա ընտանիքը, հարազատները, շրջապատը։
Ակնհայտ է, որ այս գործը հերթական անգամ ապացուցում է, որ իշխանության հետ հակադրվելը Նիկոլի Հայաստանում կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ բոլոր նրանց համար, ովքեր չեն պատրաստվում պասիվ դիտորդի դերում լինել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: