ԱՄՆ-ում հրթիռների պակասի պատճառով Վաշինգտոնը կարող է սահմանափակել Ուկրաինային նախատեսված զինամթերքի մատակարարումները կամ ընդհանրապես Ուկրաինային զենք չմատակարարել, հայտնում է Bloomberg-ը։Ուկրաինան…
ԱՄՆ-ում հրթիռների պակասի պատճառով Վաշինգտոնը կարող է սահմանափակել Ուկրաինային նախատեսված զինամթերքի մատակարարումները կամ ընդհանրապես Ուկրաինային զենք չմատակարարել, հայտնում է Bloomberg-ը։
Ուկրաինան ակնկալում էր ամերիկյան հրթիռները ստանալ եվրոպական երկրների ֆինանսավորմամբ, սակայն ԱՄՆ-ի սպառազինության պաշարների նվազումը կարող է խոչընդոտել այդ ծրագրերին։
Ըստ Bloomberg-ի՝ Վաշինգտոնը Կիևին կարող է փոխանցել միայն փոքր քանակությամբ հրթիռներ, սակայան այդ քանակությունը չի բավարարի Ռուսաստանի դեմ պայքար մղելու համար:
Նույնիսկ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել էր Ուկրաինային Patriot համակարգերի համար նախատեսված լրացուցիչ հրթիռներ տրամադրել՝ պատճառաբանելով, որ Մերձավոր Արևելքում հակամարտության ֆոնին ԱՄՆ-ի սեփական պաշարները կրճատվում են։