Այսօր տանկիստ Արման Աղվանյանի ծննդյան օրն է. շնորհավոր երկնային ծնունդդ, մեր լոռեցի հերոս



Այսօր տանկիստ Արման Աղվանյանի ծննդյան օրն է։ Օձունում էր ծնվել Արմանը: Ուներ բազմաթիվ մեդալներ, պատվոգրեր ազատ ոճի ըմբշամարտի, սամբոյի, ջրագնդակի սպորտաձևերից։ Անվճար ընդունվել էր Ռուս-հայկական համալսարանի իրավաբանության բաժինը։

3 ամսից զորացրվելու էր, բայց սկսվեց պատերազմը: Սերժանտի կոչում ուներ, դասակի հրամանատարի տեղակալ էր ու 872 տանկի հրամանատարը։

Արմանը զոհվեց հոկտեմբերի 9-ին, Ջրականի (Ջեբրայիլի) մատույցներում։ Այսօր նա կդառնար 26 տարեկան։

Շնորհավոր երկնային ծնունդդ, մեր լոռեցի հերոս…


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment