ՌԴ-ն Սիրիային կփոխանցի Միջերկրական ծովի երկու ռազմաբազայի վերահսկողությունը

Ռուսական ուժերը մտադիր են հրաժարվել Միջերկրական ծովի ափամերձ գոտում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող երկու ռազմաբազայի վերահսկողությունից, գրել է լրատվամիջոցը։

Վկայակոչելով Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը՝ լրատվամիջոցը հայտնել է, որ երկկողմ նոր համաձայնագրի շրջանակում դրանք կվերածվեն համատեղ ուսումնական կենտրոնների։

Հմեյմիմի ռազմաօդային բազան և Տարտուսի ռազմածովային հենակետը Սիրիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում ծառայել են որպես Ռուսաստանի ռազմական հենակետեր Արևելյան Միջերկրականում։

Դամասկոսի և Մոսկվայի միջև կնքված նոր համաձայնագրի պայմանների համաձայն՝ Սիրիան իր վերահսկողության տակ կվերցնի Հմեյմիմի բազան և Տարտուսի նավահանգստի առևտրային հատվածը՝ դրանք ինտեգրելով երկրի քաղաքացիական վարչակազմին, գրել է կայքը։

Ռուսաստանը և Սիրան հուշագիրը ստորագրել են օգոստոսի 9-ին։ Հուշագիրը անցումային շրջանի համար սահմանում է առավելագույնը երեք ամիս, որից հետո նոր պայմանավորվածությունները կմտնեն ուժի մեջ։

 

 

Leave a Comment