Կոտայքի մարզի Պռոշյան բնակավայրում հրդեհ է բռնկվել, հայտնում է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Ահազանգը ՆԳՆ-ն ստացել է օգոստոսի 10-ին՝ ժամը 14։42-ին։ Դեպքի վայր է մեկնել Երևանի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Փրկարար ծառայության տվյալներով՝ մոտ 7000 քմ տարածքում այրվել են խոտածածկույթ և շուրջ 30 խմ կուտակված հնամաշ անվադողեր, ջերմահարվել են նաև պտղատու ծառեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։46-ին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հրդեհը բռնկվել է Պռոշյանում գործող ընկերություններից մեկին պատկանող տարածքում։
Տուժածների մասին չի հաղորդվել։
