«ԱՄՆ-ն Ուկրաինային հետախուզական տվյալներ է փոխանցում Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածելու համար»․ #TheAtlantic

«ԱՄՆ-ն Ուկրաինային հետախուզական տվյալներ է փոխանցում Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածելու համար»․ #TheAtlantic

ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Ուկրաինային։ Մասնավորապես, խոսքը Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածնքներին հարվածներ հասցնելու համար հետախուզական տվյալների փոխանցման և այլ աջակցության մասին է, հայտնում է The Atlantic-ը։
«Միակ բանը, որը ԱՄՆ-ն շարունակում է անվճար տրամադրել, հետախուզական տեղեկատվությունն է, այդ թվում՝ Ուկրաինայի օկուպացված հատվածում ՌԴ բանակի դիրքերին և Ռուսաստանի տարածքում գտնվող էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու համար նախատեսված տվյալների փաթեթները»,- գրում է պարբերականը։ Ամերիկացի և ուկրաինացի աղբյուրների խոսքով՝ աջակցության շարունակումը ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆի վաստակն է։

Ռեթքլիֆի հաջողությունը, ինչպես բացատրել է հետախուզության պաշտոնյաներից մեկը, բխում է այն փաստից, որ «Թրամփը չի սիրում պարտվողներին»։ Մասնավորապես, Ուկրաինան ներկայումս թվում է հաղթող, ինչը հերքում է նրանց, ովքեր պնդում են, որ Կիևը անկարող է հաղթել։

Բացի այդ, լրատվամիջոցը նշել է, որ Ուկրաինայի հարվածները Ռուսաստանի էներգետիկ ոլորտին նաև օգուտ են տալիս ԱՄՆ-ին։ Մասնավորապես, ռուսական նավթի արտահանման կրճատումը կարող է Հնդկաստանին և Չինաստանին ավելի խոցելի դարձնել Թրամփի մաքսատուրքերի նկատմամբ։

The Atlantic-ը ենթադրում է, որ Թրամփը կարող է Ուկրաինայի այս հարվածները դիտարկել որպես բանակցությունների նախերգանք, ինչպես դա արել էր Իրանի դեպքում։ «Սա էսկալացիա է, բայց միևնույն ժամանակ այն կարող է օգնել վերջ դնել հակամարտությանը»,- անցած ամիս Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Ուկրաինայի հարվածների վերաբերյալ ասել է ԱՄՆ նախագահը։

Leave a Comment