«Եթե պատգամավորի մեջ էթիկա չկա, նրան ոչ մի հանձնաժողով չի օգնի»․ Մկրտիչ Իսրայելյան

«Եթե պատգամավորի մեջ էթիկա չկա, նրան ոչ մի հանձնաժողով չի օգնի»․ Մկրտիչ Իսրայելյան

Լրագրող Մկրտիչ Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր Ազգային ժողովը որոշել է Էթիկայի հանձնաժողով ստեղծել։ Շատերը ոգևորված ընդունեցին այս որոշումը։ Համեստորեն ասեմ, եթե պատգամավորի մեջ էթիկա չկա, նրան ոչ մի հանձնաժողով չի օգնի։
Էթիկան հանձնաժողովի որոշմամբ չի առաջանում, օրենքով չի ներդրվում և քվեարկությամբ չի ձևավորվում։ Էթիկան մարդու մեջ կա՛մ կա, կա՛մ չկա։ Ի վերջո, խնդիրը ոչ թե էթիկայի հանձնաժողով ունենալն է, այլ այն, թե ովքեր են նստած խորհրդարանում և որքան էթիկա ունեն իրենց մեջ։ Էթիկան կանոնակարգով չի ստեղծվում։ Այն կամ կա մարդու մեջ, կամ չկա»։

Leave a Comment