Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում կառավարության ներկայացուցիչ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 10-ի N 685-Ա որոշմամբ՝ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիչ։Գալյանը ԱԺ-ում…

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 10-ի N 685-Ա որոշմամբ՝ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիչ։

Գալյանը ԱԺ-ում կառավարության ներկայացուցիչ կլինի «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ։

Որոշումն ընդունվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա։

Նշենք, որ Սրբուհի Գալյանը արդարադատության նախարար է վերանշանակվել ՀՀ նախագահի հրամանագրով՝ 2026 թվականի օգոստոսի 3-ին։ Հրամանագիրը նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է վարչապետի առաջարկությամբ։

Leave a Comment