ԱԺ-ում կստեղծվի պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով

Նախագծով առաջարկվում է ստեղծել 10 անդամից բաղկացած հանձնաժողով՝ երկու տարի գործունեության ժամկետով։ Հանձնաժողովում ՔՊ-ն կունենա 5, «Ուժեղ Հայաստանը»՝ 3, «Հայաստանը»՝ 2 անդամ։ Հեռարձակումը վարել է Armenia Today-ը իր YouTube ալիքում։

Նախագիծը ներկայացրել է ՔՊ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։ Նրա խոսքով՝ հանձնաժողովի ստեղծման նպատակն է պատգամավորների վարքագծին վերաբերող հարցերի քննության արդյունավետ, թափանցիկ և հաշվետու խորհրդարանական հարթակ ձևավորելը, պատգամավորական էթիկայի միասնական չափանիշների պահպանումը և ԱԺ գործունեության նկատմամբ հանրային վստահության բարձրացումը։

Leave a Comment