Ազգային ժողովը որոշում է ընդունել ստեղծել պատգամավորների էթիկայի հարցերին առնչվող ժամանակավոր հանձնաժողով։Նախագիծը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։Նախատեսվում է, ո�…
Ազգային ժողովը որոշում է ընդունել ստեղծել պատգամավորների էթիկայի հարցերին առնչվող ժամանակավոր հանձնաժողով։
Նախագիծը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։
Նախատեսվում է, որ հանձնաժողովը կունենա 10 անդամ։ Դրանցից 5-ը կնշանակվեն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 3-ի նշանակման իրավունքը կվերապահվի «Ուժեղ Հայաստանին», իսկ 2-ինը՝ «Հայաստան» խմբակցությանը։
Հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրելու իրավունքը կվերապահվի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը։
Որոշումն ընդունվեց 92 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայնով։