2026 թվականի առաջին կեսին Վրաստանից կարտոֆիլի արտահանումը կտրուկ նվազել է։ Երկիրը հունվար-հունիս ամիսներին արտահանել է 18 414 տոննա կարտոֆիլ՝ ստանալով 4 մլն 879 հազար դոլարի եկամուտ, այս մասին…
2026 թվականի առաջին կեսին Վրաստանից կարտոֆիլի արտահանումը կտրուկ նվազել է։ Երկիրը հունվար-հունիս ամիսներին արտահանել է 18 414 տոննա կարտոֆիլ՝ ստանալով 4 մլն 879 հազար դոլարի եկամուտ, այս մասին հայտնում են վրացական ԶԼՄ-ը:
Արտահանման ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 81,5%-ով։
Միևնույն ժամանակ, Վրաստանից կարտոֆիլի արտահանման շուկաներում փոփոխություններ են տեղի ունեցել։
Եթե 2025 թվականին հիմնական շուկան Ռուսաստանն էր, ապա այս տարի առաջատար դիրքում հայտնվել է Ադրբեջանը։
Հայաստանը նույնպես Վրաստանի կարտոֆիլի արտահանման շուկաներից է։
2026 թվականի առաջին 6 ամիսներին Վրաստանը Հայաստան է արտահանել 195 հազար դոլարի կարտոֆիլ։ Հայաստանը հայտնվել է Վրաստանից կարտոֆիլ ներմուծող երկրների շարքում՝ զիջելով մի քանի շուկաներին։
Այս տարվա առաջին կեսին Վրաստանից կարտոֆիլի արտահանման հիմնական ուղղություններն են եղել․
Ադրբեջան — 11 777 տոննա, 2,2 մլն դոլար
Ռուսաստան — 3 422 տոննա, 1,4 մլն դոլար
Բելառուս — 2 126 տոննա, 942 հազար դոլար
Հայաստան — 195 հազար դոլար
Վրաստանի համար հատկապես կտրուկ նվազել է կարտոֆիլի արտահանումը դեպի Ռուսաստան։ Եթե 2025 թվականի հունվար-հունիսին Ռուսաստան էր արտահանվել 50 347 տոննա կարտոֆիլ՝ 20,5 մլն դոլար արժողությամբ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ ընդամենը 3 422 տոննա՝ 1,4 մլն դոլար արժողությամբ։
Այսինքն՝ Ռուսաստանի ուղղությամբ արտահանման ծավալը նվազել է 92,9%-ով։
Ընդհանուր առմամբ, անցած տարի Վրաստանը ռեկորդային քանակությամբ կարտոֆիլ էր արտահանել։ 2025 թվականի առաջին 6 ամիսներին կարտոֆիլի արտահանումից ստացված եկամուտը կազմել էր 26,5 մլն դոլար։
2025 թվականին Վրաստանը կարտոֆիլ էր արտահանել նաև Ղազախստան, Մոլդովա, Թուրքմենստան և Ուզբեկստան, սակայն 2026 թվականի առաջին կեսին այս երկրներ արտահանումը զրոյական է եղել։
Վրաստանում կարտոֆիլի արտադրությունն էլ է նվազել։ Նախնական գյուղատնտեսական տվյալների համաձայն՝ 2025 թվականին երկրում արտադրվել է 207,9 հազար տոննա կարտոֆիլ, ինչը նախորդ տարվա համեմատ 6,1%-ով պակաս է։
Այսպիսով, Վրաստանի կարտոֆիլի արտահանման ընդհանուր ծավալի կտրուկ անկման պայմաններում Հայաստանը շարունակում է մնալ վրացական կարտոֆիլի իրացման շուկաներից մեկը։