«Եկեք ներողություն խնդրեք՝ հայ զինծառայողների մահը կամենալու համար». Վահագն Ալեքսանյան

«Եկեք ներողություն խնդրեք՝ հայ զինծառայողների մահը կամենալու համար». Վահագն Ալեքսանյան

ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը, խոսքն ուղղելով ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանին, ասաց. «Եկեք ներողություն խնդրեք՝ հայ զինծառայողների մահը կամենալու համար: Հարգելի՛ «Ուժեղ Հայաստան», էս խոսակցությունը չի փակվելու, ձեր շարքերում նստած ա մարդ, ով կամեցել է, ուղիղ տեքստով ասել է հայ զինծառայողների մահը»:

Հիշեցնենք՝ 2 տարի առաջ «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն ասել էր․ «Արդեն երկրորդ դեպքն է, որ հայ սակրավորը պայթում է հայ զինվորի կողմից տեղադրված ականի վրա՝ ՀՀ ինքնիշխան տարածքում:
Մաղթում ենք, որ դա վերաբերվի բոլորին: Ինչքան հայ սակրավոր կմտնի ականապատ դաշտ, ցանկանում ենք, որ այնտեղից դուրս բերվի նրա մարմինը կամ վիրավոր մարմինը»։

Արդեն 9-րդ գումարման ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ, պարզաբանելով ասածը, նորընտիր պատգամավոր Էդգար Ղազարյանը նշել էր. «Հատվածը 2024 թվականից է, հետևի նկարում Սրբազանի քայլերթի կադրերն են: Այդ ժամանակ հանձնարարական էին տվել հայ սակրավորներին, որպեսզի այն տարածքները, որ հանձնվելու են Ադրբեջանին, նրանք ականազերծեն, նոր հանձնեն: Ու դիմում էի սակրավորներին, ասում՝ ձեր խնդիրը էդ տարածքները ականապատելն է, ոչ թե ականազերծելը. դուք իրավունք չունեք ապօրինի հրաման կատարելու: Ասում էի՝ եթե ձեզ հանձնարարում են թշնամու առաջ ճանապարհ բացել, որ նրանք գան, մեր երեխեքին սպանեն, դա թշնամություն է, իսկ թշնամություն անողը պետք է պատժվի: Իմաստը դա էր»:

Վահագն Ալեքսանյանի ելույթը

Leave a Comment